ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն Գաղտնիության քաղաքականությունը («Քաղաքականություն») վերաբերում է ողջ այն տեղեկատվությանը, որը կարող է տրամադրվել «22 Production» ապրանքանունով գործող ընկերությանը («Ընկերություն») https://22production.am կայքն («Կայք») օգտագործելիս և պարզաբանում է այն եղանակները, որոնցով Ընկերությունը կարող է օգտագործել այդպիսի տեղեկատվությունը:
1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.1. Սույն քաղաքականության տեքստում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
1.1.1. «cookie» – գործիք, որը տեղեկատվություն է պարունակում նախկինում Կայք կատարած այցելությունների վերաբերյալ,
1.1.2. «անձնական տվյալներ» — որոշակի կամ որոշված ֆիզիկական անձին (անձնական տվյալների սուբյեկտ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերող ցանկացած տեղեկություն, որի ներքո սույն Քաղաքականության նպատակներից ելնելով հասկացվում է՝
1) տեղեկատվություն, որն ինքնաշխատ կերպով տրամադրվում է Կայքն օգտագործելիս.
2) տեղեկատվություն, որը լրացվում է օգտատիրոջ կողմից «Ձևաթղթերում» Ընկերության ծառայություններից օգտվելու համար.
1.1.3. «անձնական տվյալների մշակում» — անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ՝ հիմք ընդունելով կիրառելի օրենսդրությունը,
1.1.4. «անձնական տվյալների գաղտնիությունը» — Ընկերության համար պարտադիր պահանջ կանխել անձնական տվյալների կանխամտածված բացահայտումը անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության կամ այլ օրինական հիմքի բացակայության պայմաններում,
1.1.5. «օգտատեր» — անձնական տվյալների սուբյեկտ, որը համացանցի միջոցով ունի Կայքի հասանելիություն և օգտվում է Կայքից իր նպատակներից ելնելով,
1.1.6. «IP հասցե» — IP արձանագրության հիման վրա ստեղծված համակարգչային ցանցի միավորի եզակի ցանցային հասցե:
2. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Առաջնորդվելով իր կամքով և շահերով օգտատերը Կայքից օգտվելիս տալիս է Ընկերությանը համաձայնություն իր անձնական տվյալների ավտոմատացված մշակման նպատակով:
2.2. Անձնական տվյալների մշակման համաձայնությունն ուժի մեջ է մտնում, երբ օգտատերը մուտք է գործում Կայք և (կամ) լրացնում է նման տվյալները և շարունակում է ուժի մեջ մնալ մինչև համաձայնության հետ կանչելը: Կայքից օգտվելը նշանակում է, որ օգտատերը համաձայնվել է այս Քաղաքականության և անձնական տվյալների մշակման պայմանների հետ:
2.3. Այս համաձայնությունը կարող է ետ կանչվել՝ ուղարկելով անձնական տվյալների մշակումը դադարեցնելու վերաբերյալ գրավոր ծանուցում Ընկերության հասցեով՝ համաձայն «Կոնտակտներ» բաժնում նշված տվյալների:
2.4. Այն դեպքում, երբ օգտատերը չի համաձայնվում այս Քաղաքականության պայմանների հետ, նա պետք է անմիջապես դադարեցնի Կայքի օգտագործումը:
3. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ
3.1. Ընկերությունը իրավասու է իրականացնել անձնական տվյալների մշակումը հետևյալ նպատակներով.
3.2. Ընկերությունը չպետք է իրականացնի օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալների մշակումը այլ նպատակներով, որոնք վերը շարադրված չեն և չեն բխում կիրառելի օրենսդրությունից:
3.3. Ընկերությունը պարտավոր է պահպանել օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է անձնական տվյալների մշակման նպատակների իրականացման համար:
3.4. Oգտագործողի նախասիրությունները, անհատականացումը բացահայտելու և Կայքի հարմարավետությունը բարելավելու նպատակով օգտագործվում են ‘cookie’ գործիքները: Եթե օգտատերը չի ցանկանում օգտվել ‘cookie’ գործիքներից, նա կարող է փոփոխություն կատարել դիտարկչի կարգավորումներ բաժնից: Օգտատերը տեղեկացված է, որ ‘cookie’-ի դեակտիվացումը կարող է հանգեցնել Կայք մուտք գործելու անհնարինությանը:
3.5. Անձնական տվյալների մշակումն իրականացվում է հատուկ web ծրագրերի միջոցով՝ ‘Google Analytics’ և ‘Yandex.Metrica’՝ համաձայն իրենց կանոնների, որոնց հղումը տրված է ստորև: Օգտատերը սույնով տալիս է իր համաձայնությունը վերոհիշյալ անձնական տվյալները Google ՍՊԸ-ին (ՌԴ, ք. Մոսկվա, 115035, Բալչուգ փող., տուն 7) և Yandex ՍՊԸ-ին (ՌԴ, ք. Մոսկվա, 119034, Լեֆ Տոլստոյի փող., տուն 16) փոխանցելու համար, այդ թվում՝ միջպետական փոխանցման համար: Անձնական տվյալների միջպետական փոխանցումը պետք է կատարվի համաձայն կիրառելի օրենսդրության պայմանով, որ անձնական տվյալների բավարար պաշտպանության մակարդակը ապահովված է:
Google Analytics privacy policy
3.6. Ընկերությունը պարտավոր է պահպանել օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալների գաղտնիությունը՝ համաձայն կիրառելի օրենսդրության:
3.7. Օգտատիրոջ անձնական տվյալները կարող են փոխանցվել իրավասու պետական մարմիններին բացառապես օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
4. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
4.1. Անձնական տվյալները փոխանցելիս, ինչպես նաև քանի դեռ Ընկերությունն իրականացնում է անձնական տվյալների մշակումը, Կայքի օգտատերը՝ որպես անձնական տվյալների սուբյեկտ, կարող է իրացնել հետևյալ իրավունքները, մասնավորապես՝
4.2. Այս իրավունքներն իրացնելիս օգտատերը պետք է կապ հաստատի Ընկերության հետ՝ համաձայն «Կոնտակտներ» բաժնում նշված տվյալների: Այն դեպքում, երբ Ընկերությունը մերժում է տրամադրված անձնական տվյալներին մուտք տալը, Ընկերությունը պարտավոր է օգտատիրոջը ներկայացնել պատճառաբանված մերժում:
4.3. Այն դեպքում, երբ օգտատերը չի համաձայնվում Ընկերության կողմից անձնական տվյալներին մուտք տալու վերաբերյալ մերժմանը, վերջինս կարող է հայց ներկայացնել Ընկերության դեմ, ինչպես ներկայացված է Կայքի «Բողոքներ» բաժնում:
5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցները երրորդ անձանց անօրինական գործողություններից, անօրինական կամ անհարկի հասանելիությունից անձնական տվյալների պաշտպանության համար:
5.2. Ընկերությունը պատասխանատու է օգտատիրոջ անձնական տվյալների կանխամտածված տարածումից օրենքով սահմանված կարգով, բացառությամբ սույն Քաղաքականության 3.5. և 3.6. հոդվածներում նախատեսված դեպքերի:
5.3. Ընկերությունը պատասխանատու չէ անձնական տվյալների կորստի կամ բացահայտման համար, եթե՝ այդ տեղեկատվությունը.
5.3.1. հայտնվել է հանրային տիրույթում նախքան կորելը կամ բացահայտվելը,
5.3.2. ինքնուրույն ստացվել է երրորդ անձանց կողմից,
5.3.3. ստացվել է երրորդ անձանց կողմից Կայքի ֆայլերին չթույլատրված հասանելիության հետևանքով,
5.3.4. բացահայտվել է օգտատիրոջ համաձայնությամբ:
5.4. Օգտատերը պատասխանատու է տրամադրված անձնական տվյալների օրինականության, ճշգրտության և հավաստիության համար՝ համաձայն կիրառելի օրենսդրության:
6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
6.1. Սույն Քաղաքականությունը վերաբերում է բացառապես Կայքին: Ընկերությունը չի վերահսկում և պատասխանատու չէ այն կայքերի համար, որոնց Օգտատերը կարող է վերահասցեագրվել՝ Կայքում առկա հղումներին հետևելով:
6.2. Սույն Քաղաքականությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
6.3. Ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ առանց Օգտատիրոջ համաձայնության փոփոխել սույն Քաղաքականությունը:
6.4. Քաղաքականության փոփոխված տարբերակն ուժի մեջ է մտնում Կայքում հրապարակվելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ փոփոխված քաղաքականությամբ:
6.5. Օգտատերն իրավասու է ստանալ պարզաբանումներ իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ՝ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով դիմելով Ընկերությանը՝ համաձայն «Կոնտակտներ» բաժնում ամրագրված տվյալների: